00:00:00

Գյումրիում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ

01:55, 14 ապրիլ 2019 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել դպրոցականներ` կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեր թղթակցին հայտնել է, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել երեք տղա՝ 16-ամյա Նարեկ Մսրյանը, 16-ամյա Վահագն Ավետիսյանը և 18-ամյա Վահան Ղազարյանը: Նրանցից երկուսի մոտ դանակահարության վերքեր են եղել մարմնի տարբեր մասերում: Տղաներից երկուսը ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս են գրվել: Տուժածներից Վահան Ղազարյանը դեռ հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: SHANTNEWS.am-ի թղթակցի տեղեկություններով՝ տղաները նույն թաղամասի բնակիչներ են, Տրդատ Ճարտարապետ փողոցի տարբեր շենքերից: Մեր թղթակցին ոստիկանության Մուշի բաժնից փոխանցեցին , որ գործը քննվում է, օպերատիվ քննչական գործողություններ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր