00:00:00

Նոր մանրամասներ՝ Սպիտակի դատարանում առաջացած խոշոր հրդեհից. Հայտնի է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը

22:23, 13 ապրիլ 2019 Պատահարներ

Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 12-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի վարչական շենքի թիվ 2 դահլիճում առաջացած հրդեհի հետեւանքով հիվանդանոց տողափոխված անձանց ինքնությունը։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ծխահարություն» ախտորոշմամբ դատական կարգադրիչներ՝ 43-ամյա Արամ Հ.-ն, 27-ամյա Սեյրան Բ.-ն, 33-ամյա Ռուստամ Ա.-ն եւ դատական կարգադրիչների ծառայության բաժանմունքի պետ՝ 35-ամյա Էմիլ Բ.-ն։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը, 2 մարտական հաշվարկ։ Հրշեջներն ու դատարանի աշխատակիցները կարողացել էին նախ կանխել թիվ 2 դատական նիստերի դահլիճում կրակի տարածումը, այնուհետեւ մարել այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր