00:00:00

Ողբերգական դեպք Երևանում. «Սպայկա» ընկերության մոտ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու կախված դին. ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպան է եղել

19:52, 13 ապրիլ 2019 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տաչածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարևանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը հանդիսանում էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ալեքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր