00:00:00

Դիլիջանում 4 քաղաքացի թունավորվել է շմոլ գազից

18:43, 13 ապրիլ 2019 Պատահարներ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոնից ապրիլի 13-ին ժամը 00:30-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր