00:00:00

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին, Գալստյանը՝ բելառուսցի

18:20, 13 ապրիլ 2019 Սպորտ

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջոււլֆալակյանը (77 կգ) հաղթեց Եվրոպայի 2019 թ. առաջնության իր առաջին սփոփիչ գոտեմարտում: Քիչ առաջ նա հունահռոմեական ոճի ըմբիշն առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ: Ջուլֆալակյանը եւս մեկ ամփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Մրցակիցը կլինի մոլդովացի Դաբիել Կատարանգան: ՀՀ հունահռոմեականների հավաքականում այսօր սփոփիչ գոտեմարտ անցկացրեց նաեւ Սլավիկ Գալստյանը (63): Նա հաղթեց բելառուս Մաքսիմ Նեհոդային: Գալստյանի հաջորդ գոտեմարտ արդեն կլինի բրոնզի համար: Երեկոյան նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Թալեհ Մամադովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր