00:00:00

Մովսես գյուղի հանդամասում «Նիվան» 400 մետր գլորվել է ձորը. վարորդը մահացել է. ուղեւորի վիճակը բավարար է

21:56, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 14:20-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Մովսես գյուղի հենակետի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մովսես գյուղի «Շարշթաղի բալան» կոչվող հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1945 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 400 մ) ձորը: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևորին՝ Շ.Մ.-ին (ծնված 1957 թ.), ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր