00:00:00

Երեւանում թափառող շունը հարձակվել է մանկապարտեզ հաճախող երեխայի վրա

21:30, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում թափառող շունը հարձակվել է թիվ 126՝ «Ժպիտներ» անունը կրող մանկապարտեզ հաճախող տղա երեխայի վրա։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մանկապարտեզը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Բարեբախտաբար, վնասվել է երեխայի բաճկոնը, սակայն երեխային առաջինը օգնության է հասել մանկապարտեզի տնօրենը։ Տնօրենը հայտնել է. «Թափառող շները պատուհաս են դարձել ոչ միայն երեխաների, այլեւ մեր՝ աշխատողներիս համար։ Բարեբախտաբար, այսօր շան հարձակման պատճառով երեխայի բաճկոնն է վնասվել, սակայն երեխան մի քիչ վախեցել է։ Այս դեպքի մասին արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր