00:00:00

Հրդեհի հետեւանքով այրվել է դատական նիստերի դահլիճի գույքը (տեսանյութ)

20:38, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում բռնկված հրդետի հետեւանքով այրվել է նիստերի դահլիճի գույքը։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից՝ նշելով, որ հրդեհը մարվել է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում: «Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:39-ին: Այրվել է դատարանի նիստերի դահլիճի (մոտ 60 քմ) գույքը՝ մասամբ»,- հայտնում են ԱԻՆ-ից: https://www.youtube.com/watch?v=-Z0bKWe9pyA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր