00:00:00

Հրդեհ Նոյեմբերյանում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

16:25, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 12-ին, ժամը 10:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գտնվող կիսակառույց հյուրանոցին հարակից տարածքում այրվում է փայտե հավաբուն և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող փայտե հավաբնում (մոտ 21 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ ժամը 10:48-ին: Ամբողջությամբ այրվել է հավաբունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր