00:00:00

Խոշոր հրդեհ Արգավանդում գործող փայտի արտադրամասում. Դեպքի վայր է ժամանել 4 մարտական հաշվարկ

14:36, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում՝ փայտի արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 07:22-ին: Պ.Գ.-ին պատկանող տան երկրորդ հարկում գտնվող խորդանոցում (մոտ 65 քմ) ամբողջությամբ այրվել են կենղացային իրեր, աղբ, փայտանյութ, երկու պատուհան, խոհանոցում՝ կախովի առաստաղ (մոտ 30 քմ): Ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երեւանի ԳԳՄ ծառայողները: Գազպրոմ ընկերության ներկայացուցիչները նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր