00:00:00

Երեւանում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները

03:25, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Երեւանում քաղաքացին ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները։ Ապրիլի 11-ին, ժամը 17:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է դաստակի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ե.Վ.-ն (ծնված 1982 թ.) ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները: Փրկարարները Ե.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր