00:00:00

ՊՆ համարանիշներով «ԶԻԼ»–ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել

02:15, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից դեպի Նախիջեւանի սահման տանող ճանապարհահատվածում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեեւկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել․ հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության եւ ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում եւ օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաեւ վիրավորների եւ վարորդի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր