00:00:00

Միջադեպ Ստրասբուրգում․եթե մեկը փորձի մի տեղ դանակով հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին․ Փաշինյան

00:20, 12 ապրիլ 2019 Պատահարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ստրասբուրգի հայերի հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը բարձրացրեց իր գյուղի խնդիրը, որտեղ ընտրությունները հետաձգվել են, որպեսզի ՔՊ-ն ներկայացնող անձը կարողանա պաշտոնավարել այնտեղ, իսկ հետո էլ եղել է վիճաբանություն, դանակահարվել է 4 մարդ։ Հարց տվողին տեղացիները փորձեցին լռեցնել, բայց նա շարունակեց, որ այս ամենը ասում է Փաշինյանի կառավարությանն օգնելու համար, քանի որ, եթե խնդիրները չլուծվեն, դանակահարությունները կշատանան։ Փաշինյանը պնդեց, որ ինքը վստահեցնում է՝ դանակահարությունները չեն կարող շատանալ։ «Եթե մեկը փորձի մի տեղ դանակով հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին»,- ասաց Փաշինյանը։ Երբ հարց տվողն ասաց, որ ընդամենը 3 օր է «նստել» դանակահարողը, Փաշինյանը պատասխանեց, որ հիմա մարդկանց տարիներով կալանքի տակ չեն պահում այլևս, բայց հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում իրենց։ Ամեն դեպքում Փաշինյանը խոստացավ ավելի ուշադիր լինել կոնկրետ այդ գյուղի հարցում։ Երբ տղամարդը հայտարարեց` գյուղում նաև կաշառք է բաժանվել, Փաշինյանը զայրացած մոտեցավ ու պնդեց, որ Հայաստանում չի կարող նման բան լինել։ Հարց տվողին Փաշինյանը հորդորեց վերադառնալ Հայաստան ու ցուցմունք տալ, ու երբ նա ասաց, որ չի պատրաստվում ցուցմունք տալ, վարչապետն ասաց․ «Ցուցմունք տվեք, որ Ձեր ասածի վերաբերյալ նաև պատասխան տան։ Եթե պարզվի, որ սուտ եք ասում, Ձեզ ենք նստեցնելու․ այ, էս պայմանը կա»,- ասաց վարչապետն ու հորդորեց հավաքվածների մեջից դուրս հանել նրան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր