00:00:00

Երևանում քաղաքացին փորձել է ցած նետվել վերնանցումից

23:04, 11 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 11-ին` ժամը 14:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է Ա.Գ.-ին (ծնված 1999 թ.) իջեցնել վերնանցումից: Ա.Գ.-ն մոտեցել է Արաբկիրի թաղապետարան, որտեղ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Փրկարարներն Ա.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր