00:00:00

Բայրոնի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

22:21, 11 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 08:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բայրոնի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել` 08:54-ին: Լոգարանում այրվել են լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա՝ մասամբ, կախովի առաստաղ՝ մոտ 4 քմ եւ էլեկտրական լարեր՝ մոտ 5 գմ։ Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր