00:00:00

Մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

01:04, 20 մարտ 2018

Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Հավաքի առաջին օրը ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդես եկել ելույթով: Զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հանդես է եկել «Ազգ-բանակ  հայեցակարգ. իրավական դաշտ, զինված ուժերի արդիականացման ծրագիր և գործնական ծրագրեր»  թեմայով դասախոսությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնական թեզերն ու մոտեցումները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխություններին,  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին: Օպերատիվ հավաքներին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել և դասախոսություններ են ընթերցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլք: Բանախոսներն անդրադարձ են կատարել ՀՀ տնտեսության ներկա վիճակին և զարգացման առաջնահերթություններին, պետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին: Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր