00:00:00

Երեւանում «Կրպակ» սուպերմարկետում խոշոր հրդեհ է բռնկվել. հրշեջները գործել են շնչառական ապարատներով

20:48, 11 ապրիլ 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Կրպակ» սուպերմարկետում, հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, շնչառական ապարատներով են կարողացել մտնել կրակի օջախի մոտ եւ մարել այն։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր