00:00:00

«Կրթական քաղաքացիական նախաձեռնություն»-ը փաստեր է պահանջում ԿԳՆ-ից

00:50, 20 մարտ 2018

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որը հանդիսանում է ծնողներիկրթական ոլորտի 9մասնագիտական կազմակերպություններիանհատ փորձագետների և 150-ից ավելի անհատ քաղաքացիներիմիավորումսույն հայտարարությամբ իր անհանգստություն է հայտնում «Չումբո» նախաձեռնող խմբին աջակցելուև սատարելու ՀՀ ԿԳՆ-ի պատրաստակամության վերաբերյալինչի մասին վկայում են՝

-         «Չումբո» նախաձեռնող խմբի հրապարակած տեսագրության մեջ ԿԳ նախարարի խոսքերն ու ցուցաբերածվերաբերմունքը,

-         ՀՀ ԿԳ նախարարիփոխնախարարիՀՀ մշակույթի փոխնախարարիԵրևանի քաղաքապետարանիպատասխանատու ստորաբաժանումների պաշտոնյաների ամենաբարձր մակարդակով տվյալ նախաձեռնող խմբիանդամների հետ հանդիպման ու քննարկման փաստը:

«Չումբո» նախաձեռնող խումբը 2017 թվականին արդեն ունեցել է աշակերտների համար մասսայական միջոցառմանկազմակերպման նմանատիպ մի փորձորը խիստ քննադատության է արժանացել հանրության կողմիցՀՀ ԿԳնախարարը դեռև մեկ տարի առաջ խոստացել էր դիտարկել նրանց գործունեությունը։ Մինչդեռ ամիսներ անց տարածվածտեսանյութը և ֆեյսբուքյան գրառումները փաստում ենոր «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչներըամենաբարձր մակարդակով հանդիպումներ են ունենում և իրենց ծրագրերի իրականացման համար աջակցությունստանում ոլորտի պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներից։

Արդի աշխարհում հետազոտվում և մշակվում են երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանմեթոդաբանություն ու տեխնոլոգիաներԸստ Ջով Դյումաձենին (Geoff Dyumazede), ով հանդիսանում է ժամանցիմանկավարժությանը հիմնադիրըժամանցը հանդիսանում է երեխայի անձի զարգացմանն ուղղված մանկավարժ-մասնագետի աշխատանքային կարևորագույն գործառույթ։ Արտադասարանական գործողությունները պետք է կազմենհիմնական ծրագրի մասը և չեն կարող կազմակերպվել հանրակրթության սուբյեկտ չհանդիսացող կառույցի կամնախաձեռնության կողմից։ Սակայն, տվյալ պարագայում, տեսնում ենք հակառակ իրողությունը։

Փաստում ենք, որ Չումբո նախաձեռնող խմբի կողմից առաջարկվող ձևաչափով դպրոցականների համար մասսայական խնջույքների նախաձեռնումն ու կազմակերպումը չի համապատասխանում կրթության զարգացման ժամանակակից նպատակներին, ինչպես նաև աշակերտների ազատ ժամանցի կազմակերպման համաշխարհային մոտեցումներին ու սկզբունքներին: Ավելին, բովանդակային վերլուծության դեպքում այն հակասում է ազատ ժամանցի կազմակերպման մանկավարժական մոտեցումներին ևս։

Սույն հայտարարությամբ կոչ ենք անում պատասխանատու պետական մարմիններին արգելել «Չումբո» նախաձեռնող խմբի մուտքը կրթական հաստատություններ՝ աշակերտների ժամանցի կազմակերպման նպատակով, ինչպես նաև հայտարարում ենք, որ.

- Աշակերտների համար մասսայական «քեֆերի» նախաձեռնումը՝ առանց կրթադաստիարակչական, զարգացնող, մշակութա-ստեղծագործական բաղադրիչների ապահովման չի հանդիսանում վերջիններիս ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպական մոտեցում, ավելին՝ հակասում է ազատ ժամանցի կազմակերպման սկզբունքներին ու օրինաչափություններին,

- Նմանաբովանդակ միջոցառումների կազմակերպումը, տարածումն ու պատկան մարմինների կողմից հովանավորչությունը հակասում է կրթության ոլորտի քաղաքականության, ինչպես նաև երեխաների անվտանգության և առողջության պահպանման սկզբունքներին և նպատակներին։

Ի հավելումն, հարկ ենք համարում նշել հետևյալը.

Սույն թվականի փետրվարի 15-ին «Չումբո» նախաձեռնող խումբը հրապարակել է տեսանյութ և հայտարարել, որ. «Չումբո նախաձեռնող խմբի նախագահ Սմբատ Հակոբյանը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար Լ․Մկրտչյանին և փոխնախարար Մ․ Մկրտչյանին։ Երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվեց․ ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների , բուհերի և այլ կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, վերջին զանգի տոնախմբությունների մեր տարբերակով փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո» նախաձեռնող խմբին։ Նախարարը շատ բարձր գնահատեց Սմբատ Հակոբյանի իրականացրած բոլոր նախաձեռնությունները»։ https://www.facebook.com/profile.php?id=100009475888018&hc_ref=ARSrxBigZggKCrpkykM2r-sbqxh-RY8zxiMnJbbvvSSs7oVxYiuJ-CPyUcS33ydHaGM

Մարտի 19-ին ՀՀ ԿԳՆ-ը հրապարակել է հայտարարություն, որում ապատեղեկատվություն է որակել «Չումբո» նախաձեռնող խմբի հայտարարությունը, ինչպես նաև պնդել է, որ հրապարակված տեսանյութը մոնտաժված է և իրականությանը չի համապատասխանում:

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ սույն թվականի մարտի 19-ին տարածված հայտարարությունը և ցանկանալով բացահայտել տեղի ունեցածի վերաբերյալ ողջ ճշմարտությունը՝ պահանջում ենք հրապարակել ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարանի և «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ամբողջական տեսագրությունը:

  «Կրթական քաղաքացիական նախաձեռնություն»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր