00:00:00

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության

15:50, 11 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 3-ից 9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցվել։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝ •  Ապրիլի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։ •  Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։ •  Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք եւ 32 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։ •  Ապրիլի 7-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 56 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ եւ Ախալքալաք քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 54 կմ հարավ-արեւելք եւ 70 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 16 կմ  արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։ •  Ապրիլի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։ •  Ապրիլի 9-ին Թուրքիայում՝  Վան քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք, Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 5-ին եւ 9-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Ապրիլի 6-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր