00:00:00

Գտնվել է Հաղարծնի վանքի մոտակա անտառում կորած Պրահայի բնակիչը

14:13, 11 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 10-ին, ժամը 22:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում եւ չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծնի վանքի մոտակայքում գտնվող անտառային տարածքում անվնաս վիճակում գտել են Պրահայի բնակիչ Մ.Բ.-ին (ծնված 1983 թ.): Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ոստիկանության Դիլիջանի բաժնի 5 ծառայող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր