00:00:00

Ըմբշամարտի ԵԱ. Ֆանտաստիկ քամբեք. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

00:02, 11 ապրիլ 2019 Սպորտ

Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Բուխարեստում ընթացոց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշային կարգում ազատ ոճային Արսեն Հարությունյանը ֆանտաստիկ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեին: Գոտեմարտի մեկնարկային րոպեներին պարտվելով 8-0 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացավ ոչ միայն կրճատել միավորների տարբերությունն այլև ի վերջո փայլուն հաղթանակի հասնել 17-11 հաշվով: Մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 14:8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, քառորդ եզրափակչում հաղթահարել էր թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը՝ առավելության հասնելով 5:2 հաշվով: Կիսաեզրափակչում բավականին դրամատիկ պայքարում 19-ամյա ըմբիշը 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր