00:00:00

Բացահայտվել է Երեւանում բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի. Նրանց մոտ գտել են 4 բանալի

20:05, 10 ապրիլ 2019 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում կատարված բնակարանային գողությունը,  մեղադրանք է առաջադրվել երկու անձի: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ ապրիլի 4-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ից մինչեւ ժամը 18:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան եւ ննջարանի պահարանից գողացել արծաթե զարդերը եւ ոսկյա մատանին՝ պատճառելով խոշոր չափի, ընդհանուրը 550.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ եՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1966 եւ 1965թթ.: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 բանալի՝ ատամնաշերտերի վրա խարտված հետքերով, ինչպես նաեւ՝ գողացված իրերը: Երեւան քաղաքի 52 եւ 54-ամյա բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշանակվել են դատահետքաբանական, դատաապրանքագիտական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր