00:00:00

Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 48-ամյա տղամարդը մահացել է

15:47, 10 ապրիլ 2019 Պատահարներ

Երեկ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կայքն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Գրիգորյանն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Մ. Գրիգորյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր