00:00:00

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

21:35, 09 ապրիլ 2019 Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում գերազանցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Բուրուկովին` 14:8 հաշվով: Հաջորդիվ` քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց թուրք Ռեջեփ Թոփալին: Կիսաեզրափակչում Հարությունյանը ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի հետ: 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 2:4 հաշվով պարտվեց հույն Գեորգիոս Սավուլիդիսին: 74 կգ Վարուժան Կաջոյանը անհաջող գոտեմարտ անցկացրեց որակավորման փուլում` պարտվելով վրացի Ավտանդիլ Կենտչաձեին: 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը  1/8 եզրափակչում հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ Դիմիտրիուս Միխայլովսին, բայց հաջորդիվ զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ակգուլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր