00:00:00

Էրդողանը հայտնել է, թե Պուտինի հետ «դեմ առ դեմ» երկկողմ եւ միջազգային թեմաներ է քննարկել

01:05, 09 ապրիլ 2019

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում դեմ առ դեմ քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք (երկուշաբթի) դեմ առ դեմ երկկողմ եւ տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային հարցեր քննարկելու հնարավորություն ենք ունեցել։ Այդ ժամանակ մեր նախարարները կարողացել են շփվել իրենց գործընկերների հետ։ Այժմ մենք միասին ընդհանուր գնահատական պետք է տանք»,- ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստում ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը խոստացել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության նպատակներին հասնելու համար անել ամեն հնարավոր բան։ Իր հիմնական խնդիրը Էրդողանը համարում է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելը՝ նշելով, որ այժմ այդ թիվը կազմում է 26 մլրդ։ Թուրք առաջնորդը նաեւ հիշեցրել է, որ 2016թ․ Թուրքիա ռեկորդային թվով՝ 6 մլն ռուս զբոսաշրջիկներ են այցելել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր