00:00:00

Բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ հրավիրել. Ալեն Սիմոնյանն ապացույցներ է ներկայացնում

22:56, 08 ապրիլ 2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ապացույցներ է ներկայացնում . «Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին: Եվ այսպես. 1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից (լուսանկար 2), իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը: 2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն.Զոհրաբյանն է: 3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը (լուսանկար 1) : Հիմա հարց` ո՞վ է հրավիրել հրավիրյալներին: Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել: Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով: Դեռ այսքանը…»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր