00:00:00

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացու օր սահմանող օրինագիծը

21:36, 08 ապրիլ 2019

Խորհրդարանն այսօր հրատապ ռեժիմով քննարկեց և 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որի համաձայն ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Եթե այդ օրը համընկնի մայիսի 1-ի հետ, ապա ըստ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորները ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են: Ի դեպ, խմբակցությունը նախապես այս օրինագծի համար ազատ քվեարկություն սահմանեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր