00:00:00

Այսօր ուղղաթիռով տեղափոխվել է առաջին հիվանդը՝ 13-ամյա երեխա

20:35, 08 ապրիլ 2019 Պատահարներ

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ ուղղաթիռով տեղափոխվել է առաջին հիվանդը: «ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ: Նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13 ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր: Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվեց դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների: Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդ»,- գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով: На данном изображении может находиться: 3 человека, люди сидят, ребенок и на улице На данном изображении может находиться: небо и на улице На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր