00:00:00

Ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ համարանիշների տրամադրումը դադարեցվել է. ոստիկանություն

20:22, 08 ապրիլ 2019

Այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր