00:00:00

Ալի Լարիջանին Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Իրան

20:10, 08 ապրիլ 2019

Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին: ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացում կապրի նաև խորհրդարանական մակարդակում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր