ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անընդունելի է համարում ԱԺ-ում տրանսգենդերի ելույթը։ Այս մասին, այսօր խորհդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Ծառուկյանը։ «Որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ասեմ, որ դա մեր համար անընդունելի է։
«Դա արատ է: Մինչև այսօր այդ արատը եղել է փակ, չի արտահայտվել և մենք թույլ չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - ասաց Գ.Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե նրանք ևս պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները՝ Ծառուկյանն ասաց, որ յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:
«Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահների, բայց նոր օրենք ընդունելը իմ կուսակցության կողմից բացառվում է», - ասաց նա:
Ծառուկյանը նաև նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: «Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ուրբաթ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսեց տրանգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Սա զայրացրեց նիստը վարող Նաիրա Զոհրաբյանին: Նա ելույթը անհարգալից վերաբերմունք որակեց իր նկատմամբ, քանի որ հարցն օրակարգից դուրս էր: