00:00:00

Ինչու՞ է հիմա դուխով լռում վարչապետը. Շարմազանով

12:52, 08 ապրիլ 2019

Մարդիկ ուզում են իմանալ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր՝ 21-րդ դարը մերն է լինելու: Նախօրեին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց՝ 21-րդ դարն արդեն մերն է: Որպես մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը եղել է Սպարապետը, թույլ տվեք չհամաձայնել Փաշինյանի գնահատականի հետ: 1. Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը մեր հայրենիքը բաժանում է հին եւ նոր Հայաստանի, 21-րդ դարը՝ մերը լինելու մասին վաղ է հայտարարել: 2. Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սեւերի եւ սպիտակների: 3. Քանի դեռ Արցախի հերոսները ձերբակալված են, եւ կոպտորեն խախտված է նրանց անմեղության կանխավարկածը: 4. Քանի դեռ ավանդական ու ազգային արժեքների հակաքարոզ է տեղի ունենում... Շուռնուխ, հարձակում վեհարանի վրա: Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի: Չեմ կարծում, թե այսպիսի տխուր իրողության մասին է երազել Սպարապետը: Հ.Գ. Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում գնահատականներ տալու համար: Ինչու՞ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին: Այո թե՞ ոչ: Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալների անուններն էլ թող հրապարակի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր