00:00:00

Ստեփանավան-Պուշկինո հատվածում Toyota Land Cruiser-ը կախվել է ձորը. վարորդը եւ ուղեւորները ներսում է մնացել

14:55, 08 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 04:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Պուշկինո միջհամայնքային հատվածում՝ անտառային տարածքում, ավտոմեքենան կախվել է դեպի հարակից ձորը, վարորդը ներսում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser 200» մակնիշի (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1983 թ.) ավտոմեքենան կախվել է դեպի ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր