00:00:00

Բակո Սահակյանը Գարեգին Բ-ի հետ քննարկել է արտաքին ու ներքին քաղաքականության հարցեր

15:17, 08 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր