00:00:00

Ողբերգական վրաերթ Երեւանում․ տուժած կինը հիվանդանոցում մահացել է

21:30, 07 ապրիլ 2019 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 54-ամյա Մարինա Դադամյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամեր անց Մարինա Դադամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր