00:00:00

Արթուր Գևորգյանի օրինազանցությունների վերաբերյալ պետք է իրավական գնահատական հնչի

18:24, 07 ապրիլ 2019

Խնամքով թաքցնել փաստերը, անմեղ ձևանալ. սա ակամայից հիշեցնում է ՀԲՖ նախագահի աթոռը «զավթած» Արթուր Գևորգյանի կյանքի կարգախոսը: Հիմա պարզաբանեմ ասածս՝ Գևորգյանը ամեն պատեհ, անպատեհ առիթներով հանդես է գալիս հայտարարություններով, ամեն կերպ փորձում համոզել հանրությանը, որ յուրաքանչյուր հարցում ինքն անմեղ է, ու իր շրջապատողներն են մեղավոր ամեն ինչում: Սակայն բումերանգի օրենքը, ամեն դեպքում, իրեն հիշեցնել է տալիս, Գևորգյանը պետք է պարզ գիտակցեր, որ սրբի դիմակը իրեն երկար փրկել ու թաքցնել չի կարող, հենց միայն վերջերս ի հայտ եկած փաստերը գալիս են ապացուցելու, որ Գևորգյանը պաշտոնական դիրքի չարաշահման բազմաթիվ հաջողված փորձեր է արել: Խոսենք դրանցից մեկի մասին, վերջերս քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ Դավթաշենի թաղապետարանի շենքի մի մասը ապօրինի կերպով օտարվել է, ու դա տեղի է ունեցել հենց այն ժամանակահատվածում, երբ Գևորգյանը Դավթաշենի թաղապետն էր: Հիմա այդ տարածքի մի մասը ծառայում է որպես բռնցքամարտի ֆեդերացիա, մյուս մասն էլ, որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա, վերջինիս նախագահն էլ Գևորգյանի մերձավորներից է: Հույսը դնելով «պապայի» հովանավորության վրա (բոլորս էլ լավ գիտենք, թե ով է նա՝ Գասպարյան Վովա), Արթուր Գևորգյանը իրեն չի զրկել ոչնչից՝ օրենքը հարմարեցնելով իրեն, ու օգտագործելով իր շահերն առաջ տանելու համար: Էլ չենք խոսում ՀԲՖ նախագահության ընթացքում կատարած ապօրինությունների ու օրինազանցությունների մասին: Դե հիմա եկեք մտածենք, թե ինչպես ստացվեց, որ նման կենսագրություն ունեցող անհատը հայտնվեց բռնցքամարտին այդքան մոտ: Քանի դեռ բռնցքամարտը լողում է ջրի երեսին, այն պետք է փրկել վերջնական խորտակումից: Դրա համար անհրաժեշտ է, որ հարցի վերջնական լուծման համար իրավապահ մարմինները բավականաչափ ուշադրություն դարձնեն այս հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր