00:00:00

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց` ԼՂ հակամարտության հարցի լուծողը ժողովուրդներն են

17:55, 07 ապրիլ 2019

Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որ մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են:
Այս մասին ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Գնալ ԼՂ հակամարտության հարցի կարգավորման, նշանակում է ժողովրդի հետ համաքայլ գնալ դրան, հակառակ դեպքում ցանկացած տարբերակ դատապարտված է ձախողման»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր