00:00:00

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց Սասուն Միքայելյանի թեկնածությունը

17:31, 07 ապրիլ 2019

«Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միքայելյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրելը ԵԿՄ միասնական որոշումն է: «Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին, և վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում: Դա է այսօրվա հրամայականը, մեր սուրբ պարտականությունը մեր նահատակված ընկերների առաջ, և, վերջապես, դա է ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ: Մենք այսօր այստեղ ենք ոչ թե տիտղոսներ վերցնելու, այլ մեր սխալներն ուղղելու»,- ասաց Միքայելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր