00:00:00

Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առևանգել. Սամվել Ալեքսանյան

17:14, 07 ապրիլ 2019

Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ որևէ մեկին առեւանգել է կամ ատրճանակ պահել ճակատին։  Այս մասին ասյօր՝ ապրիլի 7–ին, լրագրողներին ասաց Սամվել Ալեքսանյանը , որը որպես ԵԿՄ անդամ ներկա էր ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարին։ Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։ «Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,– ասաց Սամվել Ալեքսանյանը։ Երբ լրագրողները հետաքրքվեցին հեղափոխությունից հետո գործարարի բիզնեսներով, նա ձեռքը թափահարեց և ասաց. «Վսյո, վյսո։ Ոչ մի հարցի չեմ պատասխանի»։ Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է  ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, օրակարգում է  ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը, առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր