00:00:00

BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և ծառերին․ խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին

16:52, 07 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հաստաբուն ծառերին: Տեղում բուժօգնություն են ստացել 2 հոգի: Ոստիկանությունը պարզում է վարորդի և բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր