00:00:00

Հրդեհ՝ «Էլեկտրոն» գործարանի պահեստում․ մասամբ այրվել է երկու սենյակ

14:47, 07 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 6-ին՝ ժամը 11:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանի տարածքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլեկտրոն» գործարանի նախկին վարչական շենքի (3 հարկանի) նկուղային հարկում գտնվող ՔՊ գույքի պահեստի սենյակում (մոտ 140 քմ տարածքում), որը միջնապատով բաժանված է երկու սենյակների: Ժամը 13:10-ին դեպքի վայր է մեկնել գազածխապաշտպան ծառայությունը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 17:26-ին: Այրվել են առաջին սենյակի փայտյա հատակը՝ մասամբ (մոտ 20 քմ), երկրորդ սենյակի փայտյա հատակն՝ ամբողջությամբ (մոտ 80 քմ), փայտյա միջնապատը՝ մասամբ  (մոտ 6 քմ) և երկրորդ սենյակում գտնվող 10 արկղ՝ գույքով (հակագազ և զինվորական հագուստ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Մինչ ժամը 20:00-ն երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր