00:00:00

ՃՏՊ Մերձավան գյուղում

22:02, 06 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 6-ին, ժամը 10:13-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է տան պատին, ներսում գտնվող քաղաքացին հավանաբար մահացած է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մերձավան գյուղի Հաղթանակի փողոցում Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փողոցի տներից մեկի (տան հասցեն և սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) քարե ցանկապատին, ինչի հետևանքով ցանկապատն ամբողջությամբ փլուզվել է (մոտ 14 քմ). վարորդը մահացած է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր