00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ. անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը

20:35, 06 ապրիլ 2019

Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին, հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարեւորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության եւ դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն եւ արդյունավետ համագործակցություն, նաեւ մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։ Արմեն Սարգսյանն ընդգծել է նաեւ Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում եւ դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ։ Հանրապետության նախագահը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը եւ ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր