00:00:00

Օրը բարի չէր «Բարի Սամարացի» ընկերության համար. նրանց միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշին. կան վիրավորներ

19:44, 06 ապրիլ 2019 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել. Ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 24.5 կ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, Ford Trnsit մակնիշի 41 ND 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 40 մետր տապալել արգելապատնեշներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Երբ Ford-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դրանցից մեկը շպրտվել եւ բախվել է դեպի Երեւան ընթացող MAN մակնիշի 016 ZZ 33 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, MAN-ի վարորդը նույնպես ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է կառավարել ավտոմեքենան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ Ford Transit-ը պատկանում է «Բարի Սամարացի» ընկերությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր