00:00:00

Ավտովթար «Դվին» հյուրանոցի մոտ. «Nissan March»-ը բախվել ճամփեզրի արգելապատնեշին. կա վիրավոր

14:15, 06 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 02:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում երկու տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Ուղեւոր Ջ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր