00:00:00

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

03:59, 06 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG 614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի 35 DP 830 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մեղավորը՝ BMW-ի վարորդը, եղել է երիտասարդ աղջիկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր