00:00:00

Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը

03:21, 06 ապրիլ 2019

Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր ցանկությամբ թողնում է պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդին ներկայացնելիս: «Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք, և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարել է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը, իսկ իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում գնահատել է արգասաբեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր