00:00:00

Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է․ Արման Թաթոյան

02:43, 06 ապրիլ 2019

Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես Սահմանադրության ու օրենքների հիման վրա՝ իրավունքի գերակայությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՄԻՊ պաշտպան Արման Թաթոյանը՝ անդարդառնալով իր մեկնաբանությանը քրեական գործ հարուցելու իրավասության առնչությամբ։ «Այսօր Ազգային ժողովում պատասխանել եմ լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր քրեական գործ հարուցելու ցուցում տալու իրավասությանը։ Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես Սահմանադրության ու օրենքների հիման վրա՝ իրավունքի գերակայությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը չեն կարող ունենալ որևէ քաղաքական երանգ կամ ենթատեքստ, և իմ պատասխանն այդ հարցին եղել է բացառապես իրավական բնույթի և հստակ, բխել է օրենքից: Դրան քաղաքական ենթատեքստ տալը, կոնտեքստից դուրս ներկայացնելը կամ շահարկելը համարում եմ անթույլատրելի։ Հ.Գ. Քիչ առաջ նկատեցի Վարչապետի երկրորդ գրառումը, որը, կարծում եմ, հստակեցնում է հարցը։ Հուսամ՝ լրագրողների համար էլ ամեն ինչ պարզ դարձավ»,- ասված է նրա գրառման մեջ: Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝  իր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու մասին, նշել էր, որ քրեական գործեր հարուցելու մասին ցուցումներ տալու լիազորությունը վերապահված է դատախազին, բայց ոչ վարչապետին, կամ որոշ դեպքերում քննչական բաժնի պետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր