00:00:00

Մարտին Ազգային ժողովում 47,5 մլն դրամի պարգևավճար է բաժանվել

02:32, 06 ապրիլ 2019

Մարտին Ազգային ժողովում պարգևավճարներ են բաժանել: Ընդհանուր պարգևավճարների բյուջեն կազմել է 47,5 մլն դրամ: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Նշյալ գումարի 13 մլն 160 հազար դրամը Ազգային ժողովը Մարտի 8-ի առթիվ որպես պարգևավճար բաժանել է 396 կին աշխատակցի, որոնց թվում են նաև կին պատգամավորները: Իսկ ահա 176 աշխտակցի մարտ ամսվա համար 34 մլն 318 հազար ՀՀ դրամի պարգևավճար է տրվել: Մեր գրավոր հարցման մեջ խնդրել էինք տրամադրել նաև պարգևավճար ստացած աշխատակիցների անուններն՝ առանց անհատական գումարի չափի նշման, սակայն Ազգային ժողովի աշխատակազմից մերժել էին: Որպես հիմնավորում նշված է, որ այն անձնական տվյալ է և հրապարակման ենթակա է միայն տվյալ անձի համաձայնության դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր