00:00:00

Հայ փախստականների արցախյան միության ղեկավարը հրավիրել է ԵԱՀԿ նախագահին Արցախ փախստականների խնդիրներին ծանոթանալու համար

02:05, 06 ապրիլ 2019

Հայ փախստականների արցախյան միության նախագահ Սարասար Սարյանը վերջերս ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրել է այցելել Արցախ եւ տեղում ծանոթանալ Արցախում ապրող հայ փախստականների կացությանը։ Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հայցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով՝ Սարասար Սարյանը պատմել է ԵԱՀԿ Գործող նախագահ Միրոսլավ Լայչակին Արցախում հայ փախստականների դրության մասին: «Արցախի Հանրապետությունում շուրջ 30 հազար հայ փախստական է ապրում, ովքեր զրկված են միջազգային աջակցությունից եւ օգնությունից, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Արցախ այցելելուն»,-նշել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր